Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Իհարկե, կպարգևատրես

Իհարկե, կպարգևատրես
03.07.2025 | 19:01

Կարդացի, որ ԱԺ նախագահ կոչվածը ՊՊԾ-ի աշխատակիցներին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով՝ «ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար»։

Իհարկե, կպարգեւտրես, որովհետեւ նրանք քո հրահանգով բռնել են քաղաքացու ձեռքերը, որպեսզի դու թքես քաղաքացու երեսին։

Իհարկե, կպարգեւատրես, որովհետեւ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող քաղաքական գործչին, ով իր խոսքում քննադատական ձեւակերպումներ է հնչեցնում նաեւ քո նման ազգադավ իշխանատենչի հասցեին, ՊՊԾ-ի ներկայացուցիչներին հրահանգում ես բռնությամբ դուրս հանել նրան ԱԺ-ից։

Եւ էլի բազմաթիվ նման դեպքեր…

Հավատա, ոչ միշտ քո կողքին կհայտնվի ՀՀ գլխավոր դատախազ, ով իր մասնագիտության վրա ոտքերը մաքրելով՝ կարդարացնի քո հակաօրինական գարծողությունները։ Ինչ որ պահի հաստատ պատասխան տալու ես քո արած այս եւ բազմաթիվ այլ ստորությունների համար:

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ.

Նորից հիշեցի մեր ժամանակի լավագույն պոետներից մեկի՝ քեզ տված ճշգրիտ բնորոշումը, որ դու մեր օրենսդրական պատմության մեջ կմնաս որպես «թքող մոր թքող լակոտ»։

Եւ այսօր էլ, դիտելով ԱԺ-ում պահվածքդ, տեսնում եմ, թե ինչպես ես ոգեւորված վայելում քո այդ «պոետական» կարգավիճակը:

Դիտվել է՝ 4726

Մեկնաբանություններ